11:25  ,  29 փետրվարի, 2024

«Ինտերը» առաջատար 5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանում առաջատար հինգ լիգաների (Պրեմիեր լիգա, Լա Լիգա, Ա Սերիա, Բունդեսլիգա, Լիգա-1) ամենաշատ գոլ խփած թիմն է՝ 67 գոլ։

Երկրորդ տեղում է անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը»՝  63 գոլ։

Նույնքան գոլով երրորդն է Գերմանիայի չեմպիոն «Բավարիան», որը Բունդեսլիգայի երկրորդ տեղում է։

«Ինտերը» Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ խփեց չորս գոլ։ 21-րդ տուրից տեղափոխված խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում փետրվարի 4-ին «Յուվենտուսին» 1:0 հաշվով հաղթելուց հետո «Ինտերը» 4:2 հաշվով հաղթել է «Ռոմային», 4:0 հաշվով՝ «Սալերնիտանային», 4:0 հաշվով՝ «Լեչեին»։

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի մարտի 4-ին՝ Ա Սերիայի 27-րդ տուրում ընդունելով «Ջենոային»։

«Ինտերը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում