10:38  ,  29 փետրվարի, 2024

«Վալանսիենը» 54 տարում առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ

Ֆրանսիական Լիգա-2-ում հանդես եկող «Վալանսիենը» Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Ռուանին» (1:1, 11մ՝ 4:2)։

«Վալանսիենը» 54 տարում առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, հաղորդում է L'Equipe-ը։

«Վալանսիենը» հիմնադրվել է 1913 թվականին։ Առավելագույն նվաճումները եղել են 1951թ․ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչն ու  1965-ին եւ 1966-ին Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալները։

Լիգա-2-ի ընթացիկ առաջնության 26 խաղից հետո «Վալանսիենը» 15 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում