09:06  ,  29 փետրվարի, 2024

Մարոտա․ Ինձագին երջանիկ է «Ինտերում», մենք էլ շատ գոհ ենք նրա աշխատանքից

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Մենք սիրում ենք Սիմոնեին։ Ակնհայտ է, որ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը նրա հետ։ Բանակցությունները կսկսենք անհրաժեշտ պահին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Սիմոնեն երջանիկ է այստեղ, մենք էլ շատ գոհ ենք նրա աշխատանքից»,- Մարոտայի խոսքը մեջբերում է twitter.com/fabrizioromano-ն։

Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Այս ընթացքում թիմը երեք անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ սուպերգավաթը, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» 26 խաղից հետո 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում