23:22  ,  28 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերադարձնել Դուգլաս Լուիսին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է «Աստոն Վիլայից» վերադարձնել 25-ամյա բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսին, հաղորդում է Football Insider-ը։  Նա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է եղել 2017-2019 թվականներին, սակայն վարձակալությամբ հանդես է եկել կատալոնական «Ժիրոնայում»։

«Աստոն Վիլան» Դուգլաս Լուիսի տրանսֆերից ակնկալում է 120 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դուգլաս Լուիսը «Աստոն Վիլայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Դուգլաս Լուիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում