20:52  ,  28 փետրվարի, 2024

Մեսիի հետեւորդների թիվն Ինստագրամում գերազանցել է կես միլիարդը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետեւորդների թիվը Ինստագրամում գերազանցել է կես միլիարդը։ Այս ցուցանիշով Մեսին հետ է միայն սաուդյան «Ալ նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, որն ունի 622 միլիոն հետեւորդ Ինստագրամում։

Հաջորդ տեղերում են երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը  (429 միլիոն), մոդել Քայլի Ջեները (400 միլիոն) եւ դերասան Դուեյն Ջոնսոնը (396 միլիոն)։

Մեսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում