20:19  ,  28 փետրվարի, 2024

Սաուդյան ակումբները կփորձեն ձեռք բերել Պրեմիեր լիգայի 7 աստղային խաղացողի

Սաուդյան Արաբիայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կշարունակեն պետական միջոցներով ագրեսիվ տրանսֆերային քաղաքականությունը եվրոպական շուկայում, հաղորդում է ESPN-ը։

Թիրախում են «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը,  «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Սաուդյան Արաբիայի ակումբները նաեւ առաջարկներ կանեն մարզիչներ Թոմաս Տուխելին («Բավարիա»), Մաուրիսիո Պոչետինոյին («Չելսի») եւ Սերժիու Կոնսեյսաուին  («Պորտու»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում