18:43  ,  28 փետրվարի, 2024

Դուշան Վլահովիչը որոշել է չհեռանալ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը որոշել է ամռանը չնախաձեռնել տեղափոխություն այլ ակումբ, հաղորդում է Football Italia-ն։ Սերբ ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները։

Վլահովիչը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը երկու տարով մինչեւ 2028թ․ հունիս։ Նրա տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրո է։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել է 15 գոլ։

Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում