18:07  ,  28 փետրվարի, 2024

Բելինգեմը պատրաստ կլինի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատրաստ կլինի գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 6-ին Մադրիդում, հաղորդում է իսպանական Marca-ն։ Բելինգեմը ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները։

Սպասվում է, որ Բելինգեմը «Վալենսիայի» դեմ Լա Լիգայի առաջիկա խաղին մարտի 2-ին կլինի պահեստայինների թվում եւ կարող է դուրս գալ փոխարինման։

Բելինգեմը վնասվածքը ստացել էր փետրվարի 10-ին «Ժիրոնայի» դեմ Լա Լիգայի խաղում (4:0) դուբլի հեղինակ դառնալուց հետո։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում