15:45  ,  28 փետրվարի, 2024

«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Պաուլո Դիբալային

Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 30-ամյա հարձակվող Պաուլո Դիբալային, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Պաուլո Դիբալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Այդ պայմանագրով՝ ոչ իտալական ակումբները կարող են նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 12 միլիոն եվրոյով։ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է վերացնել այդ կետը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պաուլո Դիբալան մասնակցել է 18 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում