14:50  ,  28 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Պորտուգալիայի հավաքականի խաղացողի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի հավաքականի 20-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիու Սիլվայի ծառայություններով, հաղորդում է Sport Witness-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մանչեսթերյան ակումբը Անտոնիու Սիլվայի տրանսֆերի համար կառաջարկի 100 միլիոն եվրո։ «Բենֆիկան» դեմ չի լինի գործարքին։

Անտոնիու Սիլվան «Բենֆիկայի» համակարգում է 2016 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման, խփել է 2 գոլ։

Անտոնիու Սիլվայի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում