02:32  ,  28 փետրվարի, 2024

«Լիոնը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Լիոնը» դուրս եկավ ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

Լիոնում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով պարտության մատնեցին «Ստրասբուրգին»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

1/8 եզրափակիչում «Լիոնը» 2:1 հաշվով հաղթել էր «Լիլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում