02:27  ,  28 փետրվարի, 2024

Անգլիայի գավաթ․ «Լեսթեր Սիթին» 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

«Լեսթեր Սիթին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Չեմպիոնշիփում հանդես եկող «Լեսթեր Սիթին» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտության մատնեց Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Բորնմուտին»։

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում հաղթական գոլի հեղինակը դարձավ գանացի կիսապաշտպան Իսաակու Ֆատավուն, որն աչքի ընկավ 105-րդ րոպեին։

1/16 եզրափակիչում «Լեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթել էր «Բիրմինգեմ Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում