Լոնդոնի «Չելսիի» 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն այս մրցաշրջանում չորրորդ անգամ վնասվածք է ստացել։ Նա առաջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբում։
«Երեք-չորս շաբաթ բաց կթողնի Նկունկուն։ Նրա համար շատ ծանր մրցաշրջան է։ Անցած ամռանը նա պարզապես թռչում էր խաղադաշտում, հետո ստացավ վնասվածք։
Ութ ամիս է անցել, մի քանի հանդիպման է նա մասնակցել, բայց այն խաղացողը չէ, որը նախկինում էր։ Պետք չէ նրան դատել։ Հանգամանքներն են ոչ բարենպաստ»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Այս մրցաշրջանում Նկունկուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։ Նա բաց է թողել 175 օր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում