17:50  ,  27 փետրվարի, 2024

Պիոլին չի հեռացվի 3 խնդիր լուծելու դեպքում

Իտալական «Միլանի» ղեկավարությունը թիմի իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի առջեւ դրել է երեք խնդիր մինչեւ մրցաշրջանի ավարտը․

Չեմպիոնների լիգայի ուղեգիր, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, հաղթանակ «Ինտերի» նկատմամբ Ա Սերիայի երկրորդ շրջանի խաղում, հաղորդում է Tuttosport-ը։

Այս պայմանները չկատարելու դեպքում, Պիոլին ամռանը կհեռացվի։

Իտալիայի առաջնության 26 տուրից հետո «Միլանը» 53 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English