17:08  ,  27 փետրվարի, 2024

Դավիդ Ալաբան կհասցնի վերականգնվել եւ մասնակցել Եվրո-2024-ին

Մադրիդի «Ռեալի» եւ Ավստրիայի հավաքականի 31-ամյա պաշտպան Դավիդ Ալաբայի ապաքինումը ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքից հետո ընթանում է սպասվածից արագ։

Նա կհասցնի վերականգնվել եւ օգնել Ավստրիայի հավաքականին հունիս-հուլիսին Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ում, հաղորդում է AS-ը։

Դավիդ Ալաբան վնասվածքը ստացել էր դեկտեմբերին։ Կանխատեսվել էր, որ նա խաղադաշտ կվերադառնա օգոստոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English