15:35  ,  27 փետրվարի, 2024

Մբապեի կրտսեր եղբայրը կարող է հայտնվել «Ռեալում»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է իսպանական El Chiringuito-ն։

17-ամյա Էտան Մբապեն նույնպես ներկայացնում է ՊՍԺ-ն եւ հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ՊՍԺ-ի երիտասարդական թիմի 22 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոպանցում։ ՊՍԺ-ի գլխավոր թիմի հետ Էտան Մբապեն մասնակցել է երեք հանդիպման։

Transfermarkt-ը Էտան Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո։

Սպասվում է, որ հուլիսի 1-ին Կիլիան Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, եւ Էտան Մբապեն նրա հետ կտեղափոխվի Արքայական ակումբի համակարգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English