14:03  ,  27 փետրվարի, 2024

Դանի Ալվեսը կհեռացվի «Բարսելոնայի» լեգենդների ցուցակից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պաշտոնական կայքի «Ակումբի լեգենդներ» բաժնից կհեռացնի թիմի նախկին խաղացող Դանի Ալվեսի էջը, հաղորդում է Sport.es-ը։

Փետրվարի 22-ին Բարսելոնայի դատարանը Դանի Ալվեսին մեղավոր էր ճանաչել բռնաբարության գործով։ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։

Դանի Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2016, 2021-2022 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն, քառակի, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում