12:44  ,  27 փետրվարի, 2024

«Բարսելոնան» եւ «Լիվերպուլը» դիտարկում են Սիմոնե Ինձագիի թեկնածությունը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծառայություններով եւ առաջարկ կանի նրան, հաղորդում է Tuttosport-ը։ Հունիսի 30-ին կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը կլքի իսպանացի Չավին։

Սիմոնե Ինձագիի թեկնածությունը դիտարկում է նաեւ անգլիական «Լիվերպուլը», որի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է հեռանալ այս մրցաշրջանի ավարտից հետո եւ մեկ տարի հանգստանալ։

47-ամյա Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը»։ Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում