12:19  ,  27 փետրվարի, 2024

Գվարդիոլա․ Ալոնսոն ֆանտաստիկ աշխատանք է կատարում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքն ընթացիկ մրցաշրջանում։

«Խաբի Ալոնսոն ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ «Բայերը» միակ անպարտելի թիմն է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում եւ պայքարում է «Բավարիայի» հետ տիտղոսի համար։ Հիմա մրցաշրջանի ամենակարեւոր հատված է։ Նրանք չեն կարող չհաղթել տիտղոսի համար պայքարում, բայց կարող են տանուլ տալ, քանի որ բոլոր մտածում են, թե գործն արդեն կատարված է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է twitter.com/CityXtra-ն։

Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բայերը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» ունի 53 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում