11:15  ,  27 փետրվարի, 2024

Մբապեն մերժել է 700 միլիոն եվրոյի առաջարկը «Մանչեսթեր Յունայթեդից»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ձմռանը ֆինանսապես շահավետ առաջարկ է ստացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն մերժել է, հաղորդում է OK Diario-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեին առաջարկել է կես միլիարդ եվրոյի ընդհանուր վարձատրությամբ հինգ տարվա պայմանագիր, նաեւ 200 միլիոն եվրո միանվագ բոնուս ամռանը ազատ գործակալի կարգավիճակում անվճար տեղափովելու համար։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, որին կմիանա հուլիսի 1-ին։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում