09:42  ,  27 փետրվարի, 2024

«Արսենալը» մտադիր է 120 միլիոն եվրո վճարել 19-ամյա խաղացողի համար

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Բրայթոնի» 19-ամյա իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնին, որի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո, հաղորդում է Football Insider-ը։ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռանկարային բարձրակարգ հարձակվողի։

Ֆերգյուսոնը «Բրայթոնի» համակարգում է 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Ֆերգյուսոնի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում