23:54  ,  26 փետրվարի, 2024

Մակրոնը Մբապեին ընթրիքի է հրավիրել Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին հրավիրել է ընթրիքի Ելիսեյան պալատ, հաղորդում է Le Parisien-ը։

Մակրոնը փետրվարի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Կատարի էմիրի հետ։ Ընթրիքին ներկա կլինի նաեւ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մբապեն արդեն համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ եւ ամռանը կհեռանա ՊՍԺ-ից, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը Մբապեին առաջարկել է երկու տարվա պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում