18:37  ,  26 փետրվարի, 2024

Լուկաս Վասկես․ VAR-ն ավելի շատացրեց վիճահարույց որոշումները

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը դժգոհել է մրցավարությունից։ «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լուկաս Վասկեսի խփած գոլը չէր գրանցվել VAR-ի հուշումից հետո։

«Մենք կարծում էինք, որ VAR-ի ներդրումից հետո վեճերը կվերանան, սակայն VAR-ն ավելի շատացրեց վիճահարույց որոշումները։

Իսպանական ֆուտբոլում մրցավարները բարձր մակարդակի են, բայց VAR-ի հայտնվելուց հետո ամեն ինչ շատ կեղտոտ է դարձել»,- Լուկաս Վասկեսի խոսքը մեջբերում է Relevo-ն։

«Ռեալը» «Սեւիլիային» հաղթել էր 1:0 հաշվով խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English