15:27  ,  26 փետրվարի, 2024

Ալֆոնսո Դեւիսն ընդունել է «Ռեալի» առաջարկը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսն ընդունել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է The Athletic-ը։

«Բավարիայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Ակումբների միջեւ համաձայնություն դեռ չկա։ Քննարկվում է երկու տարբերակ․ կամ «Ռեալի» պայմաններով տրանսֆեր այս ամռանը, կամ Դեւիսը հաջորդ տարի անվճար կմիանա Արքայական ակումբին։

Ալֆոնսո Դեւիսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի քանի անգլիական ակումբներ, սակայն նրա երազանքը «Ռեալում» խաղալն է։

Transfermarkt-ը Ալֆոնսո Դեւիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English