14:16  ,  26 փետրվարի, 2024

Մարտինո․ Մեսիի հանճարի շնորհիվ հասանք ոչ ոքի արդյունքի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի խաղում։

«Ինտեր Մայամիին» պարտությունից փրկել էր ավելացված ժամանակում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խփած գոլը։

«Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, ստեղծեցինք պահեր, իսկ մրցակիցը դիմում էր հակագրոհների։ Հետո մեր խաղացողներն անհատական վարպետության շնորհիվ սկսեցին ճնշել մրցակցին։ Լեո Մեսիի հանճարի շնորհիվ մենք հասանք ոչ ոքի արդյունքի»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է «Ինտեր Մայամիի» կայքը։

Արեւելյան կոնֆերենցիայում «Ինտեր Մայամին» 4 միավորով առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English