13:19  ,  26 փետրվարի, 2024

Հարի Քեյն․ Չի կարելի պարզապես նստել եւ քննարկել իրավիճակը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մեկնաբանել է ակումբի որոշումը մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչի պաշտոնից գերմանացի Թոմաս Տուխելին հեռացնելու վերաբերյալ։

«Ակումբը որոշում է ընդունել։ Խաղացողները պետք է ցուցադրեն պատասխանատվություն մարզիչի եւ ակումբի առջեւ, դրսեւորեն առավելագույնն այս մրցաշրջանի մնացած հատվածում։

Մենք հասկանում ենք, որ չենք խաղում այնքան լավ, որքան կարող ենք։ Չի կարելի պարզապես նստել եւ քննարկել իրավիճակը։

Պետք է պայքարել եւ համառ աշխատել։ Հենց դրա շնորհիվ էլ հաղթեցինք այս խաղում»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» Հարի Քեյնի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության է մատնել «ՌԲ Լայպցիգին» եւ 53 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բայերն» ունի 61 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում