12:56  ,  26 փետրվարի, 2024

Լուկա Մոդրիչ․ Երբեմն այսպես հաղթելն ավելի հաճելի է

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը «Սեւիլիայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում։ Միակ գոլը 81-րդ րոպեին խփել է Մոդրիչը, որը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին։

«Ինչպես միշտ, մենք չենք հանձնվում մինչեւ վերջին պահը։ Մենք բազմիցս ցույց ենք տվել, որ դա «Ռեալի» ԴՆԹ-ն է։ Թեեւ մենք կցանկանայինք հանդիպման ելքը վճռել ավելի շուտ։ Բայց երբեմն այսպես հաղթելն ավելի հաճելի է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում