11:56  ,  26 փետրվարի, 2024

Պիոլի․ Լեաուի գոլը սենսացիոն էր (տեսանյութ)

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գովել է իր ղեկավարած թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին, որի գոլի շնորհիվ «Միլանը» Իտալիայի առաջնության 26-րդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ։

«Լեաուի գոլը սենսացիոն էր։ Նա գերազանց հանդես եկավ։ Ռաֆան ունի բոլոր որակները, որպեսզի միշտ լինի այդ մակարդակի վրա։ Նա պետք է ձգտի առավելագույնի ամեն խաղում։ Ամեն ինչ բխում է նրա մտածողությունից եւ հավատից։ Լեաուի լավագույն խաղն էր այս մրցաշրջանում»,- Պիոլիի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում