00:13  ,  26 փետրվարի, 2024

Ռոնալդուի գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվեց «Ալ Շաբաբին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով (տեսանյութ

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից խփած գոլով բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան։

21 խաղից հետո «Ալ Նասրը» 52 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալ Հիլյալից» (20 խաղ) հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում