21:47  ,  25 փետրվարի, 2024

«Լիվերպուլը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը (տեսանյութ)

«Լիվերպուլը» նվաճեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 1:0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Չելսիին»։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Առաջին խաղակեսում «Չելսիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։ Երկրորդ խաղակեսում խաղից դուրս վիճակի պատճառով չարձանագրվեց «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքի գոլը (տեսանյութ

Լրացուցիչ ժամանակում «Լիվերպուլի» հաղթական գոլը խփեց Վան Դեյքը։ Նա մրցակցի դարպասը գրավեց 118-րդ րոպեին (տեսանյութ

«Լիվերպուլը» 10-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում