19:17  ,  25 փետրվարի, 2024

ԱԱ․ Հայաստանի թիմը հաղթում է ալբանացիներին առաջին կեսից հետո (ֆոտո, վիդեո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական նախընտրական փուլի Հայաստան - Ալբանիա հանդիպումը:

Խաղը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ նվիրված երիտասարդ ալբանացի բասկետբոլիստի հիշատակին: Ալբանացիների հիմնը հնչելուց հետո Հայաստանի հիմնը կենդանի կատարեց երգչուհի Սոնա Ռուբենյանը:

Առաջին քառորդի մեկնարկից երկու րոպե անց խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի անդամը Ալբերտ Թադեւոսյանը:

7-րդ րոպեին խաղն ընդհատվեց լուսատախտակի խոտանի պատճառով: Խնդիրը լուծելուց հետո Հայաստանի հավաքականը մեծ ակտիվությամբ մեկնարկեց խաղը: Առաջին քառորդն ավարտվեց Հայաստանի հավաքականի առավելությամբ 24:23 հաշվով:

Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականն ավելացրեց ճնշումը, ավելացրեց գրոհները եւ հաշվի մեջ առաջ անցավ: Մրցակիցները գնացին հանգստի 48:42 հաշվով Հայաստանի առավելությամբ:

Ընդմիջում է:

Մարզահամերգային համալիրի դահլիճում մեծ թվով երկրպագուներ են եկել հետեւելու ազգային հավաքականի խաղին: Համալիրի մեծ դահլիճի տրիբունաները գրեթե ամբողջությամբ զբաղված են: Հայաստանի հավաքականին երկրպագելու են եկել նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ՖԱՖ երկրպագուների շարժումը, որոնք պարբերաբար երգերով, վանկարկումներով աջակցում են բասկետբոլիստներին:

2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացնում: Առաջին խաղում ազգային ընտրանին փետրվարի 22-ին արտագնա խաղում 91:106 հաշվով պարտվել էր ավստրիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում