16:53  ,  25 փետրվարի, 2024

Խաչանով․ Դոհայում հաղթանակն ամենահաճելիներից մեկն է

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը Դոհայի ATP-250 մրցաշարում։ Եզրափակիչում հայ թենիսիստը 7:6 (14:12), 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 116-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկին։

«Ամեն տիտղոս առանձնահատուկ է։ Ամեն մրցաշարում էլ ձգտում ես հաղթանակի։ Տարվա ընթացքում մասնակցում ենք մոտ 22 մրցաշարի, կորտ ենք դուրս գալիս գրեթե ամեն շաբաթ։

Դոհայում հաղթանակն ամենահաճելիներից մեկն է»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի կայքը։

Խաչանովը նվաճեց 6-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս