15:41  ,  25 փետրվարի, 2024

Վալդանո․ Մբապեն վերջապես պետք է հասկանա, որ «Ռեալում» վարձատրում են փառքով

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող եւ մարզիչ, 68-ամյա արգենտինացի, աշխարհի չեմպիոն Խորխե Վալդանոն խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ հնարավոր պայմանագրի մասին։

«Մբապեն վերջապես պետք է հասկանա, որ «Ռեալում» վարձատրում են փառքով։ Այստեղ խնդիրը գումարը չէ»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

BBC-ն հաղորդել էր, որ  Կիլիան Մբապեն 150 միլիոն եվրո միանվագ բոնուս կստանա «Ռեալից» ամռանը ազատ գործակալի կարգավիճակում փարիզյան ակումբից տեղափոխվելու համար։ Մբապեն իսպանական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով։

Մբապեն Արքայական ակումբում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Այժմ այդ համարը պատկանում է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն ամռանը կլքի «Ռեալը»։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում