13:27  ,  25 փետրվարի, 2024

Չավի․ Մրցաշրջանը փրկելու ժամանակ դեռ կա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 26-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո հույս է հայտնել, որ կկարողանան պաշտպանել տիտղոսը։

«Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» եւ «Ժիրոնայի» վրա։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք պայքարել նրանց հետ չեմպիոնական տիտղոսի համար։ Մրցաշրջանը փրկելու ժամանակ դեռ կա։ Չեմպիոնների լիգայում եւս ամեն ինչ հնարավոր է․ 50/50-ի իրավիճակ է»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

26 խաղից հետո «Բարսելոնան» 57 միավորով երկրորդ է։ 1 միավոր պակաս ունի երրորդ տեղում գտնվող «Ժիրոնան», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ Առաջատար «Ռեալը» 25 խաղում վաստակել է 62 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում