12:40  ,  25 փետրվարի, 2024

Թոմաս Մյուլեր․ «Բավարիան» զարգացման տեղ չէ, շատ պայթյունավտանգ իրավիճակ է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է ակումբի որոշումը մրցաշրջանի ավարտից հետո թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հեռացնելու մասին։

«Մենք ամենօրյա եւ շատ կոշտ բիզնեսի մասնակից ենք։ «Զարգացում» բառը հրաշալի է հնչում, բայց «Բավարիայում» շատ ավելի հաճախ գործ ենք ունենում անհամբերատարության հետ, հատկապես, երբ չկան լավագույն արդյունքները։

Մեր ակումբը զարգացման տեղ չէ։ «Բավարիան» ամեն խաղում պետք է հաղթի, եւ ցանկալի է խոշոր հաշվով։

Սա շատ պայթյունավտանգ իրավիճակ է բոլորիս համար։ Այս բիզնեսը պահանջում է արձագանքել ամեն փոփոխությանը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է kicker.de-ն։

Բունդեսլիգայի 23 տուրից հետո «Բավարիան» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում