11:33  ,  25 փետրվարի, 2024

Գվարդիոլա․ Սա բացարձակ անթույլատրելի է, բայց բիզնեսը պետք է շարունակվի

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Բորնմուտի» նկատմամբ 1:0 հաղթանակից հետո քննադատել է գերհագեցած ֆուտբոլային օրացույցը։

«Շատ շնորհակալ ենք այսպիսի օրացույցի համար։ Սա բացարձակ անթույլատրելի է, չափազանց շատ է։ Բայց բիզնեսը պետք է շարունակվի։

Ես պաշտում եմ իմ խաղացողներին, նրանք սուպերմեններ են։ Նրանք խաղում են ամեն երեք օրը մեկ, եւ մեզ հարցնում են՝ կարո՞ղ ենք այսպիսի պայմաններում հաղթել Պրեմիեր լիգայում։ Ոչ, չենք կարող։ Մենք ավելի շատ հանդիպումներ ենք ունենում, քան թիմերի մեծ մասը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 26 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 59 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր։

Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլայի գլխավորած թիմն անցկացրել է 40 հանդիպում (26 խաղ՝ Պրեմիեր լիգայում, 7 խաղ՝ Չեմպիոնների լիգայում, 2 խաղ՝ աշխարհի ակումբային առաջնությունում,  2 խաղ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 1-ական խաղ՝ Անգլիայի սուպերգավաթում, Եվրոպայի սուպերգավաթում եւ Անգլիական լիգայի գավաթում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում