10:23  ,  25 փետրվարի, 2024

Ջուդ Բելինգեմը վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները՝ առայժմ անհատական ծրագրով, հաղորդում է Marca-ն։

Նա ոտնաթաթի վնասվածքը ստացել էր «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։ «Ռեալը» հաղթել էր 4:0 հաշվով։

Բելինգեմի վերադարձը խաղադաշտ սպասվում է մարտի 2-ին, «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։

«Սեւիլիայի» դեմ առաջիկա հանդիպումը (փետրվարի 25) Բելինգեմը բաց կթողնի։

Բելինգեմն առաջին մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայում եւ 29 խաղում խփել է 20 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում