19:54  ,  24 փետրվարի, 2024

Նաիր Տիկնիզյանի դուբլը նպաստեց «Լոկոմոտիվի» հաղթանակին

Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Լոկոմոտիվը» ընկերական խաղում մրցեց «Ռոստովի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

53-րդ րոպեին առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Լոկոմոտիվը» երեք գոլերը խփեց 8 րոպեում։

Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը  (74, 82)։ Եվս մեկ գոլ խփեց Ռիֆատ Ժեմալետդինովը (81)։

Հաջորդ հանդիպումը «Լոկոմոտիվը» կանցկացնի մարտի 3-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մրցելով «Դինամոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում