13:50  ,  24 փետրվարի, 2024

Պրեմիեր լիգա․ 2010-ականների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Բրիտանական FourFourTwo պարբերականը կազմել է 2010-ականների Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որը 2010-2020 թվականներին անգլիական թիմի հետ մասնակցել է 436 հանդիպման, խփել 77 գոլ, կատարել 140 գոլ։

  1. Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
  2. Կեւին Դե Բրույնե («Չելսի», «Մանչեսթեր Սիթի»)
  3. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)
  4. Մոհամեդ Սալահ («Չելսի», «Լիվերպուլ»)
  5. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»)
  6. Էդեն Ազար («Չելսի»)
  7. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»)
  8. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»)
  9. Լուիս Սուարես («Լիվերպուլ»)
  10. Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում