12:45  ,  24 փետրվարի, 2024

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում։

71-րդ րոպեին Զախարյանը մրցակցի հետ պայքարում ընկել էր եւ ուսի վնասվածք  ստացել։ Նա փոխարինվել էր։

Զախարյանը «Ռեալ Սոսիեդադին» է միացել 2023թ․ օգոստոսին։

20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իսպանական թիմի հետ մասնակցել է 28 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English