11:17  ,  24 փետրվարի, 2024

Նագելսմանը պատմել է հոր ինքնասպանության մասին հետախուզությունում ծառայությունից հետո

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, որ հայրը եղել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակից եւ ծառայությունից դուրս գալուց հետո, 16 տարի առաջ ինքնասպան է եղել։

«Ես չգիտեմ, թե նա ինչով էր զբաղվում հետախուզությունում, բայց վարչական աշխատակից չի եղել։ Ես 15-16 տարեկան էի, երբ նա ինձ պատմեց իր աշխատանքի մասին։ Շատ բան չի ասել, քանի որ արգելված էր։

Ինքնասպանությունից առաջ հայրս ոչ մի նամակ, գրություն չէր թողել։ Նրա մահվան պատճառները հասկանալ բարդ է։ Բայց նրա ինքնասպանության ձեւը հուշում է, որ ունեցել է բացարձակ հավասարակշռված որոշում։

Կյանքի վերջին տարիներին նա շատ էր փոխվել։ Կարիերան հետք էր թողել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

36-ամյա Նագելսմանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Հոֆենհայմը» (2016-2019), «ՌԲ Լայպցիգը» (2019-2021), «Բավարիան» (2021-2023): Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցնում է 2023 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում