10:20  ,  24 փետրվարի, 2024

«Բայերը» գերազանցեց «Բավարիայի» ռեկորդը

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Մանյնցին» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ Լեւերկուզենի «Բայերը» գերազանցել է Մյունխենի «Բավարիայի» ռեկորդը գերմանական ակումբների համար անպարտելի անընդմեջ հանդիպումների քանակով։ 2019-2020 թվականներին «Բավարիան» պարտություն չէր կրել 32 անընդմեջ խաղում, հաղորդում է Opta Sport-ը։

«Բայերը» այս մրցաշրջանում պարտություն չի կրել արդեն 33 խաղում անընդմեջ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարել է 29 հաղթական, 4 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Բունդեսլիգայի 23 տուրից հետո «Բայերը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում