20:34  ,  23 փետրվարի, 2024

«Ռեալի» հարձակվողը բաց կթողնի 3 շաբաթ

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա իսպանացի հարձակվող Խոսելու աջ ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, հաղորդում է AS-ը։ Խոսելուն չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որը տեղի կունենա մարտի 6-ին։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է Արքայական ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Խոսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում