19:27  ,  23 փետրվարի, 2024

Չինաստանի հավաքականի նախկին մարզիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ֆուտբոլի Չինաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լի Տեն դատապարտվել է ցմահ ազատազրկման կոռուպցիայի եւ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու համար, հաղորդում է ESPN-ը։

46-ամյա մասնագետը խոստովանել է, որ 350 հազար եվրո է վճարել Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությանը ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանաու համար։

Երկար տարիների ազատազրկման են դատապարտվել նաեւ Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Չեն Սյույյուանը եւ փոխնախագահ Դու Չժաոցայը։

Լի Տեն Չինաստանի հավաքականը գլխավորել է 2019-2021 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում