17:55  ,  23 փետրվարի, 2024

Ռասմուս Հոյլունն առաջիկա հանդիպումներում չի օգնի «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունն առաջիկա հանդիպումներում չի օգնի հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու-երեք շաբաթ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունաթեդը» փետրվարի 24-ին կմրցի Լոնդոնի «Ֆուլհեմի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռասմուս Հոյլունը ակումբային մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Transfermarkt-ը Ռասմուս Հոյլունի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում