14:51  ,  23 փետրվարի, 2024

Նագելսման․ Կրոսը կդառնա կատարյալ կապող օղակ կիսապաշտպանությունում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը (լուսանկարում) մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշումը ազգային թիմ վերադառնալու վերաբերյալ։

«Նա գերազանց կհարմարվի թիմում եւ կդառնա կատարյալ կապող օղակ կիսապաշտպանությունում։ Նրա փորձը մեզ օգուտ կբերի։ Տոնի Կրոսը ամենալարված խաղում էլ պահպանում է հանգստություն եւ ինքնատիրապետում։

Նա հստակ տեսակետ ունի հավաքականի այսօրվա վիճակի վերաբերյալ։ Մեր զրույցներից զգացվում էր, որ նա ցանկանում է մասնակցել տնային Եվրո-2024-ին»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Տոնի Կրոսը 2,5 տարվա դադարից հետո կվերադառնա Գերմանիայի հավաքական։ Նա կմասնակցի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ին։

34-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2010-2021 թվականներին՝ 106 խաղում խփելով 17 գոլ։ Նա 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում