12:44  ,  23 փետրվարի, 2024

Դե Ռոսի․ Այսպիսի հանդիպումները կարող են հանգեցնել սրտի նոպայի

Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակը հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:2։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: «Ռոման» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

«Հրաշալի է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց։ Համարում եմ, որ արժանի էինք այս հաղթանակին։ Հնարավոր է՝ այսպիսի հաղթանակն ամենագեղեցիկն է մեր երկրպագուների համար, մեր ակումբի ոճով է։ Թեեւ այսպիսի հանդիպումները կարող են հանգեցնել սրտի նոպայի։

Մենք մի կողմ ենք դրել մտքերը, որ նախկինում հաճախ հաջողությունը մեզ չի ժպտացել։ Այդ էջը թերթելու ժամանակն է։ Մենք էլ հաճախ ենք հաղթում, ինչի համար շատ ուրախ եմ։ Ստադիոնն ու մթնոլորտն անհավանական էին»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում