02:12  ,  23 փետրվարի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։

«Այաքսը», «Դինամո Զագրեբը», «Սերվետը», «Մոլդեն», «Շտուրմը», «Ռոյալ Յունիոնը», «Օլիմպիակոսը» եւ «Մաքաբի Հայֆան» դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Կոնֆերենցիաների լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), պատասխան հանդիպում

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Սերվետ» (Շվեյցարիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 0:0)

«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 0:3 (առաջին խաղ՝ 2:3)

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 0:1  (առաջին խաղ՝ 1:4)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 1:2  (առաջին խաղ՝ 2:2)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1  (առաջին խաղ՝ 0:1)

«Գենտ» (Բելգիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս