23:26  ,  22 փետրվարի, 2024

Ասիայի ՉԼ․ «Ալ Իթիհադի» հաղթանակը, Բենզեմայի ինքնագոլը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը» դուրս եկավ Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ուզբեկստանի «Նավբահորի» հետ պատասխան խաղում «Ալ Իթիհադը» հաղթեց 2:1 հաշվով։

Սաուդյան թիմից սեփական դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման (տեսանյութ), որն անցած տարվա դեկտեմբերի 15-ից գոլ չի խփել մրցակիցներին։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում