19:24  ,  22 փետրվարի, 2024

Արտետա․ Ես շատ հիասթափված եմ

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուից» կրած 0:1 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Պորտուգալիայում։ «Արսենալը» գոլը բաց էր թողել ավելացված ժամանակում։

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ վերջին րոպեներին տանուլ տվեցինք խաղը։ Այնքան էլ լավ չարձագանքեցինք այդ դրվագում։ Չեմպիոնների լիգայում այդպիսի իրավիճակում պատժվում ես։ Եթե չես կարող հաղթել, գոնե մի պարտվիր։

Հանդիպման ընթացքում մենք գերիշխում էինք, բայց պակասում էր նպատակասլացությունը, հատկապես, առաջին խաղակեսում։ Պետք է ավելի ագրեսիվ լինել, հաղթահարել մրցակցի գծերը, շարժվել առաջ, ավելի շատ սպառնալիքներ ստեղծել։

Երկրորդ խաղակեսում ավելի լավ գործեցինք, ավելի շատ պահեր ստեղծեցինք, բայց ոչ մի արդյունք չկորզեցինք»,- Արսենալի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալ» - «Պորտու» պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա մարտի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում